«Ուզում եք դաշինք ստեղծեք, ուզում եք կոնգլոմերատ. այս հարցերի պատասխանները ոչ մեկդ չեք կարողանալու տալ». Արտյուշ Գրիգորյան
![]() «Ջավախք» հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես մարդկայնորեն հասկանում եմ տիկին Բելլա Քոչարյանին։ Ոչ մի կնոջ հաճելի չէ, երբ ամուսինը ճաղերի ետևում է։ Այն էլ ինչպիսի ամուսին․ ով կարող էր առավոտյան Փարիզում նախաճաշել, երեկոյան Աֆրիկայում որս անել, հաջորդ օրը վերադառնալ Երևան։ Իսկ հիմա 6 քմ տարածքում քայլում է ամբողջ օրը։ Բայց․․. Բայց ո՞վ պետք է հասկանա այն մարդու ընտանիքին ու հարազատներին, ում Պապլավոկի մոտ սպանեցին ստորաբար ու նենգաբար, այնուհետև նաև կինը մահացավ՝ անհաղթահարելի վշտից անբուժելի հիվանդություն ձեռք բերելու պատճառով։ Իրենց ո՞վ պետք է հասկանա ու ապրումակցի։ Միգուցե Քոչարյանի ազատությունը պահանջող դաշինք ստեղծողնե՞րը։ Ուզում եք դաշինք ստեղծեք, ուզում եք կոնգլոմերատ կամ սինդիկատ՝ սրա և մի շարք այլ հարցերի պատասխանները ոչ մեկդ չեք կարողանալու տալ երբեք․․․»: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
