Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Հրաձգության հետևանքով 6 մարդ է վիրավորվել Ֆրանսիայի հյուսիսում

956
Կիրակի, 12 մայիսի, 2019 թ., 21:30
Հրաձգության հետևանքով 6 մարդ է վիրավորվել Ֆրանսիայի հյուսիսում

Ֆրանսիայի հյուսիսում՝ Ամյեն քաղաքում հրաձգության հետևանքով 6 մարդ է վիրավորվել: Այս մասին հաղորդում է France Bleu-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հրաձգությունը տեղի է ունեցել երեկ գիշերը տեղական հասարակական կազմակերպության շենքում և դրա հարակից տարածքում:

Տուժածներին հոսպիտալացրել են, ինչից հետո 6 վիրավորներից 4-ին դուրս են գրել հիվանդանոցից:

Ընթանում է նախաքննություն, մի քանի անձ արդեն ձերբակալվել է:

Միջադեպի պատճառները դեռևս հայտնի չեն: