Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.

Դիլիջանում վրաերթի են ենթարկել 12-ամյա աղջկա և դիմել փախուստի

147
Կիրակի, 12 մայիսի, 2019 թ., 18:05
Դիլիջանում վրաերթի են ենթարկել 12-ամյա աղջկա և դիմել փախուստի

Մայիսի 11-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան քաղաքի Կալինին փողոցում վրաերթի է ենթարկվել Դիլիջան քաղաքի բնակիչ 12-ամյա Ե. Ա.-ին: Հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վարորդը, երեխային թողնելով անօգնական, դիմել է փախուստի, իսկ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տավուշ» բժշկական կենտրոն:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանները պարզել են, որ վրաերթը կատարել է Երևան քաղաքի Դավիթշեն վարչական շրջանի բնակիչ 41-ամյա Ա. Իսպիրյանը՝ Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով: Դիլիջանի ոստիկանները հայտնաբերել են Ա. Իսպիրյանին և ավտոմեքենան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: