Երևան`   +37 °C
Այսօր`   Երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.

Ստավրոպոլում վթարի է ենթարկվել միկրոավտոբուս. տուժածները ՀՀ քաղաքացիներ են

657
Կիրակի, 12 մայիսի, 2019 թ., 17:30
Ստավրոպոլում վթարի է ենթարկվել միկրոավտոբուս. տուժածները ՀՀ քաղաքացիներ են

ՌԴ Ստավրոպոլի երկրամասում Երևանից Օմսկ քաղաք ուղևորվող մինկրոավտոբուսը կողաշրջվել է: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:

Վթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան Նինի բնակավայրի մոտակայքում: Nissan Elgrand մակնիշի մեքենայի վթարի պատճառն անիվներից մեկի վնասվածքն է եղել: Մեքենայում 8 ուղևոր է եղել, որոնցից 3-ը տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նշենք, որ բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են: