Երևան`   +38 °C
Այսօր`   Երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.

Վանաձորում վարորդը մարդատար ГАЗель-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

214
Կիրակի, 12 մայիսի, 2019 թ., 11:35
Վանաձորում վարորդը մարդատար ГАЗель-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

Մայիսի 12-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 35-ամյա Վարուժան Սարիբեկյանը իր վարած մարդատար ГАЗель մակնիշի 2032 Լ համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Վանաձոր քաղաքի բնակիչ, 76-ամյա Վրեժ Խաչատրյանին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց, փորձել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, սակայն ժամանած բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը, որից հետո վարորդն ահազանգել է Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Լոռու մարզի քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: