Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Թուրքիան հերքել է Ս-400-ների գնումից հրաժարվելու մասին լուրերը

2242
Շաբաթ, 11 մայիսի, 2019 թ., 16:00
Թուրքիան հերքել է Ս-400-ների գնումից հրաժարվելու մասին լուրերը

Թուրքիան հերքել է ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնումից հրաժարվելու մասին լուրերը: Ս-400-ները թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածության առաջացման պատճառ էին դարձել: Այս մասին հաղորդում է Hürriyet Daily News-ը:

«Ս-400-ների կասեցմանը վերաբերող որևէ հայտարարություն չենք արել»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Անկարայում նախագահի նստավայրում ունեցած հանդիպումից հետո:

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն հայտարարում էր, որ Ս-400 համակարգերը անհամատեղելի են ՆԱՏՕ-ի չափորոշիչների հետ, և որ կարող է ձգձգել կամ չեղարկել Թուրքիային նորագույն F-35 ինքնաթիռների վաճառքը:

Չավուշօղլուն առաջարկել է ստեղծել միացյալ խորհուրդ՝ պարզելու համար, թե արդյոք Ս-400-ները սպառնալիք են ՆԱՏՕ-ի համար: