Երևան`   +22 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Գուայդոն խոստացել է «ամբողջ երկրին» դուրս բերել Վենեսուելայի փողոցներ

1064
Շաբաթ, 11 մայիսի, 2019 թ., 14:10
Գուայդոն խոստացել է «ամբողջ երկրին» դուրս բերել Վենեսուելայի փողոցներ

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն երկրի քաղաքացիներին դարձյալ կոչ է արել զանգվածային բողոքի ակցիաներ իրականացնել:

Ռազմական հեղաշրջման փորձից հետո, նա մտադիր է ցույց կազմակերպել Ազգային ժողովի առաջին փոխնախագահ, ընդդիմադիր Էդգար Զամբրանոյի ձերբակալության համար: Վենեսուելայի խորհրդարանի ընդդիմադիր փոխնախագահը ձերբակալվել է Կարակասում՝ ապրիլի 30-ին ռազմական հեղաշրջման չհաջողված փորձին մասնակցելու պատճառով:

«Ամբողջ երկիրը փողոց է դուրս գալու»,- գրել է Գուայդոն Twitter-ում:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտը, Զամբրանոյի ազատ չարձակվելու դեպքում, սպառնացել է Վենեսուելայի իշխանությունների դեմ միջոցներ ձեռնարկել: