Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ռուսաստանը կարող է Դոնբասի բնակիչներին ստիպողաբար անձնագրեր տրամադրել». Ուկրաինայի վարչապետ

1180
Շաբաթ, 11 մայիսի, 2019 թ., 11:15
«Ռուսաստանը կարող է Դոնբասի բնակիչներին ստիպողաբար անձնագրեր տրամադրել». Ուկրաինայի վարչապետ

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների բնակիչներին ստիպողաբար անձնագրեր տրամադրել: Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով УНИАН-ին:

Ուկրաինայի վարչապետի խոսքերով այդ գործելաոճն անընդունելի է:

Գրոյսմանը նշել է, որ ամենայն հավանականությամբ, ռուսական անձնագրերը նույն կերպ տրամադրել են նաև Ղրիմում:

Նա ընդգծել է, որ Դոնբասի բնակիչների վրա ճնշում է գործադրվում: