Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Պարգևավճար է ստացել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների 1300 աշխատակից

462
Շաբաթ, 11 մայիսի, 2019 թ., 00:35
Պարգևավճար է ստացել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների 1300 աշխատակից

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մայիսի 8-ի հրամանով Երևանի քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանների աշխատակիցները ստացել են դրամական պարգևատրում։

Ըստ հիմնավորման՝ խրախուսումը տրվել է 2019 թվականի առաջին եռամսյակում աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ ու պատշաճ կատարելու համար՝ Երևան քաղաքի 2019թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին։

Պարգևավճար, ըստ նշված հրամանի, ստացել է ավելի քան 1300 աշխատակից։ Պարգևավճարի նվազագույն չափը կազմել է 70 հազար, առավելագույն չափը՝ 425 հազար դրամ։

Պարգևատրման ընդհանուր ֆոնդը կազմել է ավելի քան 257 միլիոն դրամ։