Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ.

«Հետևողական եմ լինելու, որ մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ». Հարություն Բաբայան

497
Շաբաթ, 11 մայիսի, 2019 թ., 00:15
«Հետևողական եմ լինելու, որ մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ». Հարություն Բաբայան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր գրությամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Դավթյանին և անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Ս․Պետրոսյանին։

Հիմա մանրամասն՝

Արդեն բոլորդ էլ տեղյակ եք, թե ինչ է տեղի ունենում «Ամբերդ ամրոցի» տարածքում։ Ինչ-որ սուբյեկտ սեփականաշնորհել է ամրոցի հարակից, ՀՀ մշակույթի նախարարության կողմից չուսումնասիրված տարածքը և իրականացնում է շինարարական աշխատանքներ։

Այս ցավոտ հարցը, խնդրի առաջացման առաջին իսկ պահից, գտնվում է իմ ուշադրության ներքո, և ես հետևողական եմ լինելու, որ մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ։

Գրություններն՝ ըստ բովանդակության.

1. ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրությամբ ցանկանում եմ պարզել՝ արդյո՞ք կա հարուցված քրեական գործ։

2. Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարին ուղղված գրությամբ ցանկանում եմ հասկանալ, թե ինչպես է 300 քմ տարածքը դուրս մնացել համալիրի կազմից, իսկ հետո էլ փոփոխվել վերջինիս նպատակային նշանակությունը»։