Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ս-400-ները չեն տեղակայվի Ադրբեջանում». թուրք դեսպան

1108
Ուրբաթ, 10 մայիսի, 2019 թ., 16:25
«Ս-400-ները չեն տեղակայվի Ադրբեջանում». թուրք դեսպան

Ս-400 ՀՕՊ համակարգերը, որոնք Թուրքիան գնելու է Ռուսաստանից, Ադրբեջանում չեն տեղակայվի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը:

Oxu.Az կայքի հաղորդմամբ, դեսպանը նշել է, որ Ս-400-ների՝ Ադրբեջանում տեղակայվելու վերաբերյալ որոշումը չի համապատասխանում իրականությանը. «Այս մասին արդեն հստակ հայտարարություն էր արել Թուրքիայի ԱԳ նախարարը»: