Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.

Նարեկ Զեյնալյանը` Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցածի մասին

225
Ուրբաթ, 10 մայիսի, 2019 թ., 14:25
Նարեկ Զեյնալյանը` Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցածի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ շատ անհանգստացնող և ցավալի դեպք է գրանցվել Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում. Avastin դեղի ներակնային ներարկման արդյունքում գրանցվել է տեսողության կորստի կամ տեսողության խանգարման 6 դեպք։ Այստեղ առկա է մի քանի հանգամանք.
1. Այդ դեղամիջոցի ցուցումներում առակ չէ դրա ներակնային կիրառում։ Այն պետք է ներարկվի բացառապես ներերակային ձևով։
2. Կլինիկան դեպքից անմիջապես հետո հայտարարություն տարածեց, որտեղ նշել էր, որ դեպքից անմիջապես հետո կատարվել է ներարկված դեղի լաբորատոր քննություն, որի արդյունքում դեղի սրվակում հայտնաբերվել է ինֆեկցիա և խնդիրը ներարկման ստերիլության պահպանման տիրույթում է։ Պետք է պարզել, թե ինչպիսի «էքսպրես» մեթոդով են իրականացնել դեղի լաբորատոր քննությունը և ինչքանով է դա համապատասխանում իրականությանը։
3. Առկա հրապարակումներում նշվում է, որ դեղը ձեռք է բերվել «Նատալի ֆարմ» ընկերությունից։ Հրապարակումից քիչ անց «Նատալի ֆարմ» ընկերությունն արձագանքել է այդ հրապարակմանը, ինչը և վկայում է այդ ինֆորմացիայի հավաստիության մասին։ Նատալի ֆարմը նշում է, որ որևէ պատասխանատվություն չի կրում ներարկման հետևանքների համար։
4. Avastin դեղը ամինաթթուների շղթա (սպիտակուց) պարունակող դեղամիջոց է, որի համար պահանջվում է դեղի տեղափոխման և պահպանման հատուկ ջերմաստիճանային պայմաններ։ Կարծում եմ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը պետք է հարուցի վարույթ և հանգամանալից ուսումնասիրի և բացահայտի դեպքի բոլոր հանգամանքները։ Անձամբ հետևողական եմ լինելու այս դեպքի պատճառների բացահայտմանը»։