Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ.

«Կարդիոլոգ Հրայր Հովակիմյանը հեռացել է Սերժ Սարգսյանի դրածոյի խաբեության պատճառով». Հովսեփ Խուրշուդյան

567
Ուրբաթ, 10 մայիսի, 2019 թ., 10:25
«Կարդիոլոգ Հրայր Հովակիմյանը հեռացել է Սերժ Սարգսյանի դրածոյի խաբեության պատճառով». Հովսեփ Խուրշուդյան

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ստույգ աղբյուրից տեղեկացա, որ Հրայր Հովակիմյանը, ով համաշխարհային համբավ ունի և համարվում է աշխարհի 5 լավագույն կարդիոլոգներից մեկը, ով հիմնադրել է Մարաշի կլինիկան և երկար տարիներ աշխատել այնտեղ (այդ թվում հազարավոր երեխաների սիրտ է անվճար վիրահատել), հեռացել է կլինիկայից Սերժ Սարգսյանի հետ չգիտեմ՝ ինչ կապ ունեցող, բայց միարժեքորեն նրա դրածո նախկին տնօրենի խաբեբայության, նրա անվան հետ խաղալու, նրա անվան տակ խոշոր գումարներ հիվանդներից կորզելու պատմություններից զզված: Նա արտագաղթել է ԱՄՆ, ուր անգամ ԱՄՆ մասշտաբներով շատ բարձր վարձրատրությամբ շարունակում է աշխատել մասնագիտությամբ՝ չնայած մեծ տարիքին: Թեև նա պարբերաբար Հայաստան է գալիս և անվճար վիրահատություններ կատարում բարդ խնդիրներ ունեցող հիվանդների, հատկապես երեխաների համար, սակայն նրա՝ Հայաստանում մշտապես չլինելը մեծ հարված էր ոչ միայն մեր համաքաղաքացիների առողջությանը, այլև հայաստանյան առողջապահության միջազգային վարկին: Կարծում եմ՝ նրա Հայաստան վերադարձնելը երկրի կարևորագույն խնդիրներից է: Խնդիր, որը կլինիկայի նոր տնօրենի պաշտոնակատարին, եթե չի հաջողվում (այս նշանակումից արդեն 9 ամիս է անցել), ապա պետք է դառնա ԱՆ նախարարի, անգամ՝ անձամբ վարչապետի հոգածության առարկա: Այոʹ, երկիր կառուցելու համար Ալեքսանդր Մյասնիկյանի պես պետք է հատ առ հատ համոզել, խնդրել և Հայաստան բերել մեծանուն և տաղանդավոր մասնագետներին»: