Հայտնի լրագրողը մոտոցիկլետով վթարի է ենթարկվել, սակայն մահվան պատճառը վթարը չի եղել
Ռուսական «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, հայտնի լրագրող Սերգեյ Դորենկոն մահացել է կյանքի 59-րդ տարում: Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ նա մոտոցիկլետ վարելիս է եղել, երբ վթարի է ենթարկվել: Նրա մոտոցիկլետը հանկարծակի ձախ է թեքվել ու ընկել, Դորենկոն հարվածել է բետոնե պատնեշներին: Սակայն քիչ առաջ հայտնի է դարձել, որ մահը վրա է հասել ոչ թե վթարի հետևանքով ստացած վնասվածքներից, որոնք կյանքի հետ անհամատեղելի չեն եղել, այլ սրտի կանգից: Լրագրողի սիրտը կանգ է առել մոտոցիկլետ վարելու ժամանակ: Մահը վրա է հասել անմիջապես: Նրա արյան մեջ ալկոհոլ չի հայտնաբերվել: Սերգեյ Դորենկոն ծնվել էր 1959 թվականին՝ Կերչում, ավարտել էր Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանը (РУДН), աշխատել է որպես հեռուստամեկնաբան Համառուսական պետական հեռուստառադիոընկերությունում, РТР-ում և НТВ-ում: Դորենկոյի վթարի պահն ամրագրել են տեսահսկման սարքերը: Հատկանշական է, որ վթարից կարճ ժամնակ առաջ նրան մոտոցիկլետ նստելիս տեսանկարահանել ու «Ինստագրամում» տեսանյութը հրապարակել էր նրա մտերիմ ընկերը: |
Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը
15910:48Արագածոտնում թոռը պապին կախված է գտել
380Երեկ, 21:30Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը
479Երեկ, 16:06Զոհ և վիրավորներ՝ Սիսիան-Սառնակունք ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով (լուսանկար)
480Երեկ, 12:18Կոտայքում երեխան ընկել է եռացող ջրով տարայի մեջ
411Երեկ, 11:00Բալթիմորում կամրջի փլուզման հետևանքով 6 մարդ է զոհվել
673Երեկ, 10:36