Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Աննա Հակոբյանը գրառում է կատարել

711
Հինգշաբթի, 09 մայիսի, 2019 թ., 14:35
Աննա Հակոբյանը գրառում է կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «27 տարի առաջ Շուշիի ազատագրմամբ հայ ժողովուրդը կերտեց իր նորագույն պատմության կարևորագույն հաղթանակներից մեկը: Շուշին լոկ ճակատամարտ չէր, Շուշին Հայ ժողովորդի հավատքի, կամքի ուժի, ապրելու ցանկության, հզոր բազկի վերահաստատումն էր: Շուշին մեր հպարտությունն է, մեր նորանկախ Հայաստանի պատմության փառավոր էջերից մեկը: Մայիսյան հաղթանակները շարունակական են լինելու, դրանք ուղեկցելու են հայ ժողովրդին, որն ապրում ու արարում է այս սուրբ հողում: Շնորհավոր Մայիսյան Եռատոնը, կեցցե հայ ժողովուրդը, կեցցե Արցախը, կեցցե Հայաստանը»: