Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ-ում ոչնչացված փաստաթղթերի մասին
«Այդ հարցի շուրջ որևէ պատասխան տալ չեմ կարող. ընթանում է ծառայողական քննություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենը՝ անդրադառնալով հարցին, թե ե՞րբ են ԱԱԾ-ում ոչնչացվել կամ կորել փաստաթղթերը: Հիշեցնենք՝ այդ տեղեկությունը երեկվա մեծ ասուլիսի ժամանակ հայտնել էր ՀՀ վարչապետը. «Նախորդ իշխանությունները հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ-ում նյութեր են ոչնչացրել, որը հանցագործություն է. իրենց սեփականությո՞ւնն էին այդ նյութերը, որ ոչնչացրել են»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը: Նույն օրը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին, թեմայի վերաբերյալ հարց էր հնչեցրել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը. «Ե՞րբ եք դա պարզել, ինչո՞ւ քրգործ հարուցված չէ, ինչո՞ւ Կուտոյանը բանտում չէ»: Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր, որ դա պարզվել է նախորդ տարվա ամռանը. «Սկսվել է ուսումնասիրման գործընթաց, ծառայողական քննություն է նշանակվել: Հավանական եմ համարում, որ քրգործ կհարուցվի, իսկ ով բանտում կհայտնվի, ով՝ չէ, իմ դիրքորոշումը գիտեք»: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00