Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

««Մերժիր Սերժին» նախաձեռնողներից մեկը մերժված Սերժի հետ նշում է հաղթանակի օրը». Հայկ Գրիգորյան

1578
Հինգշաբթի, 09 մայիսի, 2019 թ., 09:50
««Մերժիր Սերժին» նախաձեռնողներից մեկը մերժված Սերժի հետ նշում է հաղթանակի օրը». Հայկ Գրիգորյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Արցախում մասնակցում էր Շուշիի ազատագրման 27-ամյակին նվիրված միջոցառմանը, որին մասնակցում էին նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Արցախի և Հայաստանի ներկա ու նախկին այլ պաշտոնյաներ:

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մերժիր Սերժին նախաձեռնողներից մեկը մերժված Սերժի հետ նշում է հաղթանակի օրը:
Իսկ եթե ավելի լուրջ, Նիկոլը ասում է՝ այլևս չկա համակարգված կոռուպցիա, չկա օլիգարխ, որը մտնի վարչապետի մոտ փողը դնի սեղանին, չկա ընտրակեղծիք, որը ենթադրում է, որ մինչև 2018թ. եղել է համակարգված կոռուպցիա ու ընտրակեղծիք, որի համար, սակայն, ոչ ոք, պատասխանատվություն չկրեց, այդ թվում՝ Բ 26 զբաղեցրած Սերժը, նրա նախարարները, Մուկուչյանը, ԿԸՀ անդամները, զորակոչի, հարկային, մաքսային, կրթական և բոլոր այլ ոլորտներում համակարգված կոռուպցիա կազմակերպած ու ղեկավարած անձինք։

Կարծում եմ՝ սա արդեն շատերին է պարզ, իսկ ԱԱԾ արխիվները վառելու հեքիաթը եկավ փաստելու, որ հույս էլ չունենաք, որ լյուստրացիա կլինի, չկան փաստեր նաև համակարգային կոռուպցիայի ու ընտրակեղծիքների մասին, հանգիստ նստեք տեղներդ։ Հեղափոխություն է եղել և ժողովուրդը եկել է իշխանության, իսկ սուպերվարչապետ Նիկոլը սուպերվարչապետ չի, այլ բարի սուպերվարչապետ»: