Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննել հրաժարված դատավորները կարգապահական պատասխանատվության են ենթարկել

303
Չորեքշաբթի, 08 մայիսի, 2019 թ., 20:00
Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննել հրաժարված դատավորները կարգապահական պատասխանատվության են ենթարկել

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր որոշում է կայացրել կարգապահական պատասխանատվության ենթարկել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորի։

Նելլի Բաղդասարյանը ստացել է նկատողություն, իսկ Հարություն Մանուկյանը՝ նախազգուշացում այն բանի համար, որ հրաժարվել են քննել Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։