Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ.

Ջիվան Գասպարյան կրտսերը Beyond Music նախագծի շրջանակում համագործակցել է տարբեր երկրների երաժիշտների հետ

154
Չորեքշաբթի, 08 մայիսի, 2019 թ., 21:10
Ջիվան Գասպարյան կրտսերը Beyond Music նախագծի շրջանակում համագործակցել է տարբեր երկրների երաժիշտների հետ

Դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերն օրեր առաջ է վերադարձել Ֆրանսիայից, որտեղ համագործակցել է չորս «Գրեմմի» մրցանակի արժանացած պրոդյուսեր Լարի Քլեյնի հետ՝ Beyond Music նախագծի շրջանակում:

Ֆրանսիայի La Fabrique Studios ընկերությունում ձայնագրվել է մի ալբոմ, որի համար ստեղծագործություններ են կատարել աշխարհի տարբեր երկրների երաժիշտներ, այդ թվում՝ Ջիվան Գասպարյանը: Ընդ որում՝ ալբոմի ստեղծման վրա աշխատել են արտիստներ, ովքեր համագործակցել են Մայքլ Ջեքսոնի, Սթիվի Ուանդերի, Մադոննայի, Սթինգի և բազում այլ գերաստղերի հետ:

Սկավառակը լույս է տեսնելու մի քանի ամսից և ներկայացվելու է ամենատարբեր հեղինակավոր մրցույթների: Ջիվան Գասպարյանի խոսքով՝ եթե այս ալբոմը համերգային ծրագիր դառնա, ինքը շատ մեծ ցանկություն ունի, որ այդ համերգը ներկայացվի նաև Հայաստանում:

Տեղեկացնենք նաև, որ Beyond Music նախագծի համահիմնադիրն է աշխարհահռչակ երգչուհի Թինա Թերները:

Ի դեպ, սա Լարի Քլեյնի և Ջիվան Գասպարյան կրտսերի առաջին համագործակցությունը չէ: Վերջերս երգչուհի Մադելին Պերուն ձայնագրել է սկավառակ, որի երկու ստեղծագործություններում հնչում է Գասպարյանի անզուգական դուդուկի ձայնը: