Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Դիլիջանի թունելը մայիսի 9-ին ժամանակավորապես փակ կլինի

260
Չորեքշաբթի, 08 մայիսի, 2019 թ., 17:05
Դիլիջանի թունելը մայիսի 9-ին ժամանակավորապես փակ կլինի

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փոսային նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 9-ին՝ ժամը 10:00-13:00-ն ընկած հատվածում, Դիլիջանի թունելը փակ է լինելու երթևեկության համար:

Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է օգտվել շրջանցիկ՝ Սեմյոնովկա գյուղով անցնող ճանապարհահատվածից: