Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Եթե ԱԱԾ-ում փաստաթղթեր են ոչնչացվել, ինչո՞ւ Կուտոյանը բանտում չէ». Արման Բաբաջանյանը՝ վարչապետին

1604
Չորեքշաբթի, 08 մայիսի, 2019 թ., 16:50
«Եթե ԱԱԾ-ում փաստաթղթեր են ոչնչացվել, ինչո՞ւ Կուտոյանը բանտում չէ». Արման Բաբաջանյանը՝ վարչապետին

«Այսօրվա ասուլիսի ժամանակ ասացիք, որ ԱԱԾ-ում կարևոր փաստաթղթեր են ոչնչացվել, ծառայողական քննություն է ընթանում: Ե՞րբ եք դա պարզել, ինչո՞ւ քրգործ հարուցված չէ, ինչո՞ւ Կուտոյանը բանտում չէ»,- դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դա պարզվել է նախորդ տարվա ամռանը. «Սկսվել է ուսումնասիրման գործընթաց, ծառայողական քննություն է նշանակվել: Հավանական եմ համարում, որ քրգործ կհարուցվի, իսկ ով բանտում կհայտնվի, ով՝ չէ, իմ դիրքորոշումը գիտեք»:

Հիշեցնենք՝ ԱԺ-ում ընթանում է Կառավարության հետ հարցուպատասխանը: Գործադիրի անդամներին հարցեր ուղղելու համար հերթագրվել է 22 պատգանավոր: