Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ.

«Այսօր ստացել եմ ՀՀ ԱԱԾ պատասխանը՝ «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման առնչությամբ». Մարինա Խաչատրյան

189
Չորեքշաբթի, 08 մայիսի, 2019 թ., 15:45
«Այսօր ստացել եմ ՀՀ ԱԱԾ պատասխանը՝ «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման առնչությամբ». Մարինա Խաչատրյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ,

այսօր ստացել եմ ՀՀ ԱԱԾ պատասխանը «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման առնչությամբ մեր կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ։
Ստորև կցում եմ այն, բոլորդ կարող եք ծանոթանալ։

Լիահույս եմ, որ ԱԱԾ աշխատակիցները կդրսևորեն բարձր պրոֆեսիոնալիզմ և մեզ բոլորիս կրկին անգամ կապացուցեն միմիայն հանուն Հայաստանի Հանրապետության գործելու իրենց կոչմանը հավատարիմ լինելու անշեղելի փաստը։

Հիշում եք, որ 01.04.2019 թ-ին «Գարդասիլ-4» պատվաստանյութի առնչությամբ հաղորդում եմ ներկայացրել նաև ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետին։ Անցել է օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը, սակայն չեմ ստացել որևէ պատասխան։ Հաշվի առնելով այդ կառույցի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները՝ ավելի համբերատար կլինեմ, սակայն հորդորում եմ պատասխանատու անձանց առավելագույնս հավատարիմ մնալ օրենքի պահանջներին։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ 2019 թվականի մայիսի 6-ին նույն հարցով համալրված հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին ՀՀ Ոստիկանապետին, ՀՀ Հատուկ Քննչական ծառայության պետին, ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին։ Այդ հաղորդման բովանդակությունը կներկայացնեմ շուտով»։