Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.

«Թանգարանների գիշերը»՝ Գրականության և արվեստի թանգարանում

98
Չորեքշաբթի, 08 մայիսի, 2019 թ., 23:45
«Թանգարանների գիշերը»՝ Գրականության և արվեստի թանգարանում

«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Գրականության և արվեստի թանգարանը մայիսի 18-ին, ժամը 17:00-24:00-ը, հրավիրում է մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիայի շրջականում կազմակերպվող միջոցառումներրին, որն այս տարի կանցկացվի «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան» խորագրի ներքո:

Այսպիսով՝

17:00 – 24:00 – Մշտական ցուցադրություն

17:00 – 24:00 – Հայտնվիր «Խաթաբալա» ֆիլմում ARize մոբայլ անվճար հավելվածի միջոցով
Թանգարանում կարող եք լուսանկարվել «Խաթաբալա» ֆիլմի մեծադիր լուսանկարի ֆոնին, ապա անվճար ներբեռնել ARize մոբայլ հավելվածը և հայտնվել վերոնշյալ ֆիլմի դրվագներից մեկում:

18:00- Երաժշտագետ Սաշա Օգանիզաշվիլու 130-ամյակին նվիրված ցուցադրության բացում
Կներկայացվեն Օգանիզաշվիլու երաժշտական գործունեությանը նվիրված արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր և ազգային նվագարաններ:

19:00 – Հովհաննես Թումանյանի հեքիաթների ինտերակտիվ բեմականացում՝ «Հեքիաթերեն» ինտերակտիվ տիկնիկային թատրոնի աջակցությամբ
Բեմականացման ընթացքում մեր փոքրիկ այցելուները կդառնան ներկայացման ակտիվ մասնակիցները

21:00 - «Կիթառս ու ես» համերգ-ֆլեշմոբ
Եթե սիրում եք կիթառ նվագել կամ կիթառի հնչյունների սիրահար եք, ապա այս համերգ-ֆլեշմոբը ձե՛զ համար է: Միացե՛ք մեր ԿԻԹԱՌաշատ երեկոյին: