Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանը՝ ԱՄՆ-ին հաճախ քննադատելու մասին

1520
Չորեքշաբթի, 08 մայիսի, 2019 թ., 12:25
Նիկոլ Փաշինյանը՝ ԱՄՆ-ին հաճախ քննադատելու մասին

Լրագրողները ՀՀ վարչապետին հարցրին, թե ինչո՞ւ է վերջին շրջանում ակտիվ քննադատում ԱՄՆ-ին: «Ե՞ս, ակտի՞վ»,- զարմանք հայտնեց Նիկոլ Փաշինյանը: «Ընդհակառակը, շփումներ, քննարկումներ ենք ունենում, անկեղծ քննարկումների մեջ ենք ու իմ քննադատությունը վերաբերել է նրան, որ ԱՄՆ-ի իմիջն աշխարհում այն է, որ ժողովրդավարության արժեքների պաշտպանն է, բայց ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխական գործընթացները կոնկրետ արձագանք չստացան ԱՄՆ-ից կողմից»: