Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Եթե թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ». Նիկոլ Փաշինյան

909
Չորեքշաբթի, 08 մայիսի, 2019 թ., 11:50
«Եթե թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետն անդրադարձավ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին: Մասնավորապես, պատասխանելով հարցին՝ կա՞ն ուժեր, որ թույլ չեն տալիս քննությունը նորմալ ընթանա, կամ որքանո՞վ են ճիշտ լուրերը, որ իշխանության մեջ կան թևեր, որ այս գործի շրջանակներում փորձում են խոչընդոտներ ստեղծել, ասաց. «ՀՀ իշխանության մեջ, մասնավորապես, գործադիր, չեն կարող լինել թևեր, որովհետև նրանք միասնական մարմին են ու այն ղեկավարվում է վարչապետի կողմից: Եթե թևեր ի հայտ գան, կկտրեմ: Բացառվում է, որ թույլ տամ քաոսներ, պալատական ինտրիգներ: Կտրելուն չի հասնի, որովհետև չեն էլ աճի»: