Երևան`   +37 °C
Այսօր`   Երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.

Խոր Վիրապում Գերմանիայի քաղաքացու դի է հայտնաբերվել

149
Չորեքշաբթի, 08 մայիսի, 2019 թ., 00:25
Խոր Վիրապում Գերմանիայի քաղաքացու դի է հայտնաբերվել

Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ Վեդիի բժշկական կենտրոն մահացած վիճակում տեղափոխված քաղաքացու մահվան փաստով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, մայիսի 4-ին Վեդիի բժշկական կենտրոնից ստացված ահազանգով հիվանդանոց մեկնած ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Գերմանիայի Դաշնության Հանրապետության քաղաքացի, 70-ամյա Գյունտեր Կառլ-Հայնց Շմիդտն էր:

Արարատի ոստիկանները պարզել են, որ նա մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Խոր Վիրապ վանական համալիրից: Մահացածը՝ որպես զբոսաշրջիկ այցելել էր Հայաստան: Ըստ նախնական տեղեկությունների՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: