Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.

Ծանր գանգուղեղային վնասվածք ստացած երեխայի վիրահատությունն ավարտվել է

202
Երկուշաբթի, 06 մայիսի, 2019 թ., 23:50
Ծանր գանգուղեղային վնասվածք ստացած երեխայի վիրահատությունն ավարտվել է

Աշտարակ քաղաքում այսօր դժբախտ պատահարի հետևանքով ծանր, թափանցող գանգուղեղային տրավմայով հիվանդանոցում հայտնված 12-ամյա տղայի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:
«Այսօր Աշտարակ քաղաքում դժբախտ պատահարի հետևանքով գլխի շրջանում ծանր վնասվածք ստացած երեխայի բարդ վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: Մնում է լավագույնը հուսալ և սպասել: Աստված օգնական»,- գրել է մարզպետը:

Հիշեցնենք, որ 12-ամյա տղան, ընկնելով երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա, ստացել էր ծանր գանգուղեղային վնասվածք և տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: