Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Թրամփը պետք է ենթարկվեր քրեական պատասխանատվության, եթե նախագահ չլիներ». Նաիրի Բադալյան

2346
Երկուշաբթի, 06 մայիսի, 2019 թ., 23:10
«Թրամփը պետք է ենթարկվեր քրեական պատասխանատվության, եթե նախագահ չլիներ». Նաիրի Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Նաիրի Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մյուլլերի հետաքննության բացահայտած արդյունքներով Թրամփը պետք է ենթարկվեր քրեական պատասխանատվության արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքով, եթե նա տվյալ պահին գործող պրեզիդենտ չլիներ, քանի որ ԱՄՆ արդարադատության նախարարության սահմանած կարգը թույլ չի տալիս գործող պրեզիդենտին քրեական մեղադրանք առաջադրել։
Ըստ «Վաշիմգթոն փոսթի», միայն երեկ օնլայն դրված այս տեքստով համատեղ հայտարարության տակ մեկ օրում արդեն իսկ ստորագրել են 370 ԱՄՆ նախկին ու ներկա դատախազներ և այդ ցուցակը անընդհատ մեծանում է։
Համատեղ հայտարարության հեղինակները չեն որոշակիացրել, թե արդյո՞ք Թրամփը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի նախագահի պաշտոնը թողնելուց հետո, թե ոչ»։