Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ինքնաթիռի զոհերի թվում կան երեխաներ

1987
Կիրակի, 05 մայիսի, 2019 թ., 23:20
Ինքնաթիռի զոհերի թվում կան երեխաներ

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում այրվելով վայրէջք է կատարել «Аэрофлот»-ի Sukhoi Superjet 100 ինքնաթիռը, ինչի հետևանքով կա առնվազն 13 զոհ: Lenta.ru-ն հաղորդում է, որ զոհերից 2-ը երեխաներ են:

Զոհերից 12-ը եղել են պոչային մասում, որն ամենից շատ է տուժել հրդեհից: Զոհերից մի քանիսին հնարավոր չէ նույնականացնել, քանի որ նրանց մարմինները խիստ այրված են: Օրեր կտևի, մինչև գենետիկ անալիզները պարզեն դիերի ինքնությունը:
ТАСС-ի հաղորդմամբ՝ կան ուղևորներ, որոնց ճակատագիրն անհայտ է, հնարավոր է, որ նրանք ևս զոհված լինեն: