Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Բացառիկ դատավարություն է լինելու. 3 նախագահներին էլ կտեսնեք». Արթուր Դավթյան

882
Հինգշաբթի, 02 մայիսի, 2019 թ., 15:25
«Բացառիկ դատավարություն է լինելու. 3 նախագահներին էլ կտեսնեք». Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, լրագրողների հետ զրույցի ժամանակ, խոսելով Մարտի 1-ի գործի բացահայտման մասով իշխանափոխության դերի, սպասվող բացառիկ դատական քննության մասին, ասել է. «Իշխանափոխությունն ակնհայտորեն կապ ուներ. եթե կապ չունենար, մենք այդ արդյունքները, կարծում եմ, այն ժամանակ կունենայինք: Դուք առաջիկայում դատական քննության ընթացքում կտեսնեք անձանց, ովքեր հրապարակային ցուցմունքներ են տալու: Իշխանափոխությունը կապ ունեցավ, որ քաղաքացին անկաշկանդ տեղեկություններ ներկայացրեց, մասնակցեց քննչական գործողությունների կատարմանը և դա հնարավոր եղավ պարզել: Սա բացառիկ, աննախադեպ դատավարություն է լինելու և դուք կտեսնեք մեր երրորդ Հանրապետության երեք նախագահներին՝ տարբեր դատավարական կարգավիճակներով»: