Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Բազմաբերդը յուրովի նշեց մեծ լոռեցու 150-ամյակը

311
Ուրբաթ, 03 մայիսի, 2019 թ., 05:10
Բազմաբերդը յուրովի նշեց մեծ լոռեցու 150-ամյակը

Ներքին Բազմաբերդի Մշակույթի տան դահլիճը թումանյանական շնչով էր լեցուն: Մեծ լոռեցու 150-ամյակին նվիրված՝ Մշակույթի տան «Խուճուճիկ» տիկնիկային թատերախումբը բեմականացրեց «Անխելք մարդը» հեքիաթ-ներկայացումը: Դահլիճը լեփ-լեցուն էր, հանդիսատեսը սիրով ընդունեց այն. թատերախմբի սաները ջանք ու եռանդ չէին խնայել միջոցառումը հաջողեցնելու համար:

«Խուճուճիկ» թատերախումբը կարճ կենսագրություն ունի: Գործում է բացառապես Մշակույթի տան նվիրյալների քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Հաղթահարելով նյութական դժվարությունները՝ շարունակում է ստեղծագործել ու մշակութային կյանքն աշխույժ պահել համայնքում: