Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

«Հայկաձորի բանտարկված տաճարը»․ Ռուբեն Շուխյան

477
Չորեքշաբթի, 01 մայիսի, 2019 թ., 20:05
«Հայկաձորի բանտարկված տաճարը»․ Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «Հայկաձորի բանտարկված տաճարը. Հայկաձորի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կամ Կարմիրվանքը, գտնվում է Շիրակի մարզի Հայկաձոր գյուղի արևմտյան եզրին, Ախուրյան գետի ձախ ափին, քաղաքամայր Անիից շատ մոտ հեռավորության վրա: 1921-ից՝ բոլշևիկյան տիրապետության ժամանակաշրջանից սկսած եկեղեցու շրջակայքն ամբողջությամբ պատված է փշալարերով և դեպի եկեղեցի ազատ մուտքն արգելափակված է ռուս սահմանապահների կողմից: Տարին միայն երեք անգամ է՝ Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք տոներին, որ նախապես դիմած հայ ուխտավորները՝ ռուս սահմանապահների կողմից տրված անցաթղթերով, հատուկ ամրագրված ժամերին և խիստ վերահսկողության ներքո կարող են այցելել Հայաստանի տարածում գտնվող ճարտարապետական այդ հազարամյա հուշարձանը: Ըստ հարավային ճակատի շինարարական արձանագրության՝ Հայկաձորի եկեղեցու կառուցման նախաձեռնողը եղել է հռչակավոր Հոռոմոս վանքի (ներկայումս գտնվում է սահմանից այն կողմ՝ Ախուրյան գետի դիմացի ափին) առաջնորդ Սարգիս եպիսկոպոսը։ Եկեղեցին կառուցել է Սամեհան ճարտարապետը 980-985թթ․, որից հետո այն վերակառուցվել է 13-րդ դարի սկզբներին»: