Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Սպանություն Երևանում. 2 եղբայրներից մեկը հիվանդանոցում մահացել է

833
Չորեքշաբթի, 01 մայիսի, 2019 թ., 09:50
Սպանություն Երևանում. 2 եղբայրներից մեկը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ մայիսի 1-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։50-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մարմնական վնասվածքներով 2 քաղաքացի են տեղափոխվել, որոնցից մեկը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։ Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխվածների ինքնությունը իրենք չգիտեն, իսկ վիրավորն էլ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։ Մինչ Շենգավիթի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 31-ամյա Գոռ Գրիգորյանն էր, իսկ վիրավորը՝ նրա եղբայրը՝ 32-ամյա Գուրգեն Գրիգորյանը։ Օպերատիվ խումբը տաք հետքերով, կարելի է ասել, 1 ժամվա ընթացքում, հայտնաբերել է կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: