Netfix-ը սերիալ կնկարահանի թայլանդական քարանձավում 18 օր արգելափակված երեխաների մասին
![]() Netfix ընկերությունը «Խելահեղ հարուստ ասիացիները» կատակերգության հեղինակ պրոդյուսերական ընկերության հետ համատեղ որոշել է սերիալ նկարահանել թայլանդական քարանձավում արգելափակված դպրոցականների մասին: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թայլանդում գտնվող՝ աշխարհի ամենաերկար քարանձավներից մեկում ջրհեղեղի պատճառով արգելափակվել էր ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմը: Հատկանշական է, որ երիտասարդ մարզիչը, ով օրեր շարունակ իր ուտելիքը տվել էր երեխաներին ու նրանց օգնել ողջ մնալ, առանց ծնողներին նախազգուշացնելու էր երեխաներին տարել քարանձավ: Դեռ քարանձավում նա նամակ էր գրել ու սուզակների հետ վերև ուղարկել: Նամակում նա ներողություն էր խնդրում ծնողներից: 18 օր տևած միջազգային լայնածավալ օպերացիայի արդյունքում վերջապես բոլոր արգելափակվածները՝ 12 երեխաներն ու նրանց մարզիչը, կարողացել են դուրս գալ Թհամ Լուանգ քարանձավից անցյալ տարվա հուլիսին: Այս իրադարձության մասին այս մի քանի ամսվա ընթացքում գրվել են տասնյակ գրքեր աշխարհի տարբեր լեզուներով և ստորագրվել է ֆիլմ նկարահանելու մի քանի պայմանագիր: Հավելենք, որ երեխաների փրկության բարդագույն օպերացիայի ժամանակ թթվածնի պակասից մահացել էր փորձառու փրկարար-զինվորական: ![]() |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
19901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
17401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
18601.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
24701.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20401.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66129.10.2026, 23:43

