Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Սաակաշվիլին՝ իրեն Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա չթողնելու՝ Պուտինի պահանջի մասին

783
Երեքշաբթի, 30 ապրիլի, 2019 թ., 15:00
Սաակաշվիլին՝ իրեն Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա չթողնելու՝ Պուտինի պահանջի մասին

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նրան Ուկրաինայի անձնագիրը վերադարձնելու մասին Վլադիմիր Զելենսկիին ուղղված հորդորը:

«Ո՞վ է խորհուրդ տալիս Ուկրաինայի ապագա նախագահին ինձ քաղաքացիություն վերադարձնել. Պուտի՞նը: Սա այն նույն Պուտինն է, ով 2017 թվականի դեկտեմբերին մամուլի ասուլիսում Պորոշենկոյից պահանջեց ինձ հեռացնել Ուկրաինայից (որը Պորոշենկոն մեկ ամիս անց կատարեց)…Ես գիտեմ, որ 2014-ին հենց Դուք էիք Պորոշենկոյից պահանջել, որ ինձ չհրավիրի իր երդմնակալության արարողությանը… Ինձ՝ սահման մուտք գործելու հնարավորությունից զրկելու պահանջ ներկայացրիք ոչ միայն Վրաստանի, այլև Թուրքիայի, Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին: Եվ իմ տեղեկությունների համաձայն, այս հարցը Դուք քննարկել եք Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ՝ 2016թ. Ռուսաստանում տեղի ունեցած գագաթնաժողովում»,- գրել է Սաակաշվիլին իր ֆեսբուքյան էջում: