Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Եթե այլ կերպ գնաց, բավականին լուրջ պայքար է սկսվելու նոր Հայաստանում». Դ. Սանասարյան

846
Երեքշաբթի, 30 ապրիլի, 2019 թ., 13:15
«Եթե այլ կերպ գնաց, բավականին լուրջ պայքար է սկսվելու նոր Հայաստանում». Դ. Սանասարյան

«Չեմ կասկածում, որ էս գործը չունի այլ ելք, քան մեղադրանքի կասեցումը: Եթե այլ կերպ գնաց, բավականին լուրջ ու նոր պայքար է սկսվելու նոր Հայաստանում՝ իրավական դաշտը մաքրելու: Մարդիկ էլ են տեսնում, որ ստեղ խնդիր կա»,- «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորություններն այս պահին դադարեցված են: «Երբ ինձ ներկայացվել են հիմնավոր փաստեր, որ էս հիվանդանոցներում կա մոնոպոլիա, որ տարիներ շարունակ գնումների մասին օրենքը խախումներով է անցկացվել, ես այլ բան, քան համապատասխան գործընթացներ սկսելը, չէի կարող անել»,- հավելեց նա: