Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Մերձմոսկվայում ԴԱԻՇ ահաբեկիչների բջիջ են հայտնաբերել

849
Երկուշաբթի, 29 ապրիլի, 2019 թ., 23:05
Մերձմոսկվայում ԴԱԻՇ ահաբեկիչների բջիջ են հայտնաբերել

Մերձմոսկվայում գաղտնազերծել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման բջիջ՝ բաղկացած 7 մարդուց: Ըստ նախնական տվյալների՝ բջիջը գործել է 2016 թվականի նոյեմբերից: «Մասնակիցները քարոզչական աշխատանք են տարել՝ նոր անդամներ ներգրավելու համար և կոչ են արել հարձակումներ գործել իրավապահների վրա»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում:

Ահաբեկչական բջջի անդամները եղել են ռուսներ, Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից դուրս եկածներ: Նրանք բոլոր մահմեդականներին բռնի կերպով «Համաշխարհային մահմեդական խալիֆայության» մեջ միավորելու գաղափարի կողմնակիցներ են:

Ահաբեկիչներից առգրավել են հրացաններ, զինամթերք, կապի միջոցներ, էլեկտրոնային կրիչներ, ծայրահեղական գրականություն: Նրանց ղեկավարել են օտարերկրյա էմիսարները:

Բջջի այլ մասնակիցներին բացահայտելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: