Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Քրեակատարողական ծառայությանը տրամադրվել է 12 շտապօգնության մեքենա և 1 ռեանիմոբիլ

588
Կիրակի, 28 ապրիլի, 2019 թ., 14:55
Քրեակատարողական ծառայությանը տրամադրվել է 12 շտապօգնության մեքենա և 1 ռեանիմոբիլ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր բոլոր քաղաքացիների առողջությունը կարևոր է մեզ համար՝ անկախ նրանց կարգավիճակից։ 12 շտապօգնության մեքենա և 1 ռեանիմոբիլ տրամադրվեցին Քրեակատարողական ծառայությանը՝ բուժօգնության որակը բարձրացնելու նպատակով։ Հիշեցնեմ նաև, որ տարվա սկզբից կալանավորված անձանց և դատապարտյալների համար գործում է պետպատվերի բարելավված փաթեթ, որը իր մեջ ներառում է բոլոր կարևոր հիվանդանոցային ծառայությունները»։