Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Հնդկաստանում ավտոբուսն ընկել է կիրճը. կա 12 զոհ

1016
Շաբաթ, 27 ապրիլի, 2019 թ., 22:10
Հնդկաստանում ավտոբուսն ընկել է կիրճը. կա 12 զոհ

Հնդկաստանի Հիմաչալ Պրադեշ հյուսիսային նահանգում ավտոբուսն ընկել է կիրճը, ինչի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, հաղորդում է ANI գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել 8 զոհի մասին, ժամեր առաջ նրանց թիվը հասել է 12-ի:

Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն. կատարվում է հետաքննություն: