Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Թրամփը կոնկրետ քայլեր չի առաջարկել միջուկային զինաթափման համար». Պեսկով

878
Շաբաթ, 27 ապրիլի, 2019 թ., 14:00
«Թրամփը կոնկրետ քայլեր չի առաջարկել միջուկային զինաթափման համար». Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղարը մեկնաբանել է միջուկային զինաթափման մասին Թրամփի արած հայտարարությունը: Մոսկվան ողջունում է աշխարհը միջուկային սպառնալիքից ազատելու Թրամփի գաղափարը, բայց Թրամփն այդ ուղղությամբ դեռևս ծրագիր չունի:

«Չենք կարող այն ընկալել որպես լուրջ նախաձեռնություն, քանի որ չկան կոնկրետ առաջարկներ», - ասել է Պեսկովը:

Интерфакс-ի հաղորդմամբ երկու կողմերն անգամ չեն էլ սկսել քննարկել Թրամփի առաջարկը:

Դմիտրի Պեսկովը նաև նշել է, որ միջուկային զենքի վերացումը համաշխարհային քաղաքական գործիչներին կզրկի խափանման միջոցից:

«Մենք կկորցնենք զսպող ուժը, որն ապահովագրում է աշխարհը հրեշավոր քայլերից»,-ավելացրել է Պեսկովը: