Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Շրի Լանկայում ևս 3 պայթյուն է որոտացել

991
Ուրբաթ, 26 ապրիլի, 2019 թ., 21:20
Շրի Լանկայում ևս 3 պայթյուն է որոտացել

3 պայթյուն է որոտացել Շրի Լանկայի արևելյան հատվածում՝ Կալմունայ քաղաքում, հայտնում է News1st-ը: Մանրամասներ դեռևս հայտնի չեն: Երկրի արևելքում պարեկային ժամ է մտցվել:

Հիշեցնենք, որ կիրակի օրը Շրի Լանկայում 8 ահաբեկչությունների զոհերի ընդհանուր թիվն անցել է 260, մեկ այլ աղբյուրով՝ 315-ից: Ավելի քան 500 մարդ վիրավոր է:

Պայթուցիկներով լցված ևս մեկ մեքենա հատնաբերվել էր երկրի օդանավակայան տանող ճանապարհին: Ահաբեկչությունների պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ-ը: