Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Նոր Հայաստանում պատրաստվում են նորովի նշել Պարի միջազգային օրը

433
Կիրակի, 28 ապրիլի, 2019 թ., 01:05
Նոր Հայաստանում պատրաստվում են նորովի նշել Պարի միջազգային օրը

Ապրիլի 29-ին «Կարին» կրթամշակութային ՀԿ-ն և նրա ներքո գործող երգի-պարի խմբերը՝ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գլխավորությամբ, նոր Հայաստանում պատրաստվում են նորովի և աննախադեպ մասշտաբներով նշել Պարի միջազգային օրը: Տոնին ընդառաջ՝ ապրիլի 28-ին համերգներ, բաց դաս-պարուսուցումներ կլինեն հանրապետության բոլոր մարզերում, Արցախի Հանրապետությունում և Ջավախքում: Արարատի մարզում կայանալիք միջոցառումը կմեկնարկի 17:00-ին, մարզկենտրոն Արտաշատում՝ Ամո Խարազյանի անվան պետական դրամատկմական թատրոնի հարակից հրապարակում: Իսկ ապրիլի 29-ին Ազատության հրապարակում կկայանա գլխավոր միջոցառումը՝ մարզերից բերված բարի լիցքերով, ազգային ոգով ու ավանդական պարերով։