Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ Թբիլիսիում

453
Շաբաթ, 27 ապրիլի, 2019 թ., 22:35
Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ Թբիլիսիում

Նախօրեին Թբիլիսիի Պողոս Պետրոս կաթոլիկ եկեղեցում համերգ է տեղի ունեցել՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին:

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի դուդուկի խմբի, Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի լարային երաժշտության քառյակի (պրոֆեսոր Էռնստ Առաքելով) և ջութակահար Մարիաննա Ասրիևայի կատարմամբ հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները։

Հնչել են նաև շարականներ ու տաղեր, աղոթակիր մեղեդիներ ու Կոմիտասի ստեղծագործությունները Մար Շիմմոնա Բար Սաբբաե ասորի քաղդեական կաթոլիկ եկեղեցու երգչախմբի, Վրաստանի Ավետարանչական- Մկրտական Եկեղեցու «Քորալի երգչախմբի, Վիրահայոց թեմի Մակար Եկմալյան եկեղեցական երգչախմբի կատարմամբ:

Հիշեցնենք՝ այս տարի նշվում է մեծագույն երգահանի ծննդյան 150-ամյա հոբելյանը, որը կնշանավորվի ողջ տարվա ընթացքում կայանալիք ամենատարբեր ուշագրավ մշակութային իրադարձություններով: