Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Սա բացելու է մեծ տեղ՝ անտեղյակ մարդկանց օրգանները վաճառելու համար».Հայկ Գրիգորյան

526
Հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ., 23:35
«Սա բացելու է մեծ տեղ՝ անտեղյակ մարդկանց օրգանները վաճառելու համար».Հայկ Գրիգորյան

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սովորաբար մարդը ակտիվ տալիս է համաձայնություն թե՛ բժշկական միջամտությանը, թե՛ հետմահու իր օրգանների տնօրինմանը։ Բայց Հայաստանում հակառակն են առաջարկում։ Եթե չես ասում ոչ, ուրեմն՝ այո է։ Սա իրավական անգրագիտություն լինելուց բացի, նաև բացելու է մեծ տեղ կյանքի համար չպայքարելու, անտեղյակ մարդկանց օրգանները վաճառելու համար։ Բնական է, որ հիմքում դնելու են հումանիստական դրդումները, բայց զենքի ու թմրամիջոցների ապօրինի վաճառքից հետո մարդու օրգանների ապօրինի վաճառքը երրորդ մեծ բիզնեսն է աշխարհում։ Նման օրենք ընդունվելու դեպքում այս հակասահմանադրական լուծումը մեծ ռիսկեր է ավելացնելու եղած աղքատության մակարդակում գտվող երկրում»: