Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

ՊՎԾ-ի կոռուպցիոն գործով կալանավորված Սամվել Ադյանը ազատ արձակվեց

452
Հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ., 20:35
ՊՎԾ-ի կոռուպցիոն գործով կալանավորված Սամվել Ադյանը ազատ արձակվեց

Այսօր կալանքից ազատ է արձակվել հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործով կալանավորված Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը։ Լուրը հաստատել է վերջինիս եղբայրը՝ Դավիթ Ադյանը։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ԱԱԾ-ի միջնորդությունը՝ ևս երկու ամսով երկարացնել Սամվել Ադյանի կալանքի ժամկետը։

Սամվել Ադյանը, ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանն ու «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը կալանավորվել էին փետրվարի 28-ին։

Հիշեցնենք, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն էլ անցած շաբաթ որպես մեղադրյալ ներգրավվեց հեմոդիալիզի քրեական գործով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին։