«Եթե որևէ մեկը չի ուզում, որ իր օրգանները մահից հետո օգտագործվեն, նախօրոք պետք է հրաժարվի». Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թոորոսյանը տեղեկացրել էր, որ Հայաստանի առողջապահության պատմության մեջ առաջին անգամ կատարվել է կենդանի դոնորից լյարդի փոխպատվաստում: «Հատուկ ուզում եմ շեշտել, որ փոխպատվաստման զարգացման այս ուղղությունը ներգրավելու է մի քանի կենտրոնների միաժամանակյա աշխատանքը և չի սահմանափակվելու մեկ կենտրոնով: Վստահ եմ, որ չի լինելու որևէ մրցակցություն բժշկական կենտրոնների միջև, և խոշոր այն կենտրոնները, որոնք կկարողանան կադրերի պատրաստվածությամբ տեխնոլոգիաներով այս ծրագրի մեջ մտնել, իրար հետ համագործակցելու են: Օրինակ՝ եթե լինի ուղեղային մահվան դեպք, պետք է այնպես անել, որ մյուս օրգանները տարբեր կենտրոններում օգտագործվեն»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է Թորոսյանը: Նախարարի խոսքով՝ դիակային օրգանները պետք է հասնեն ամենաշուտ գրանցված և ամենակարիքավոր հիվանդներին: «Եթե որևէ մեկը չի ուզում, որ իր օրգանները մահից հետո օգտագործվեն, նախօրոք պետք է հրաժարվի այլ մարդկանց կյանքեր փրկելուց: Այս պահին մեխանիզմը դեռ չի գործում, կլինեն հստակեցումներ, թե ինչպես և որտեղ պետք է այդ հրաժարականը գրեն: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ մարդկանց նույնիսկ 1 տոկոսը չի հրաժարվում»,- ասել է Արսեն Թորոսյանը:
|
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
104Երեկ, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
15818.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
20318.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
38917.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
51717.04.2024, 09:06«Լրատվականներից եմ տեղեկացել խուզարկության մասին»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
75916.04.2024, 16:06