Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 25 մայիսի, 2019 թ.

«Մեկիդ մոտ հարց չառաջացա՞վ՝ ի՞նչ բանի էիք, որ էդ մարդը գնաց»․ Է․ Մարուքյան

106
Հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ., 14:15
«Մեկիդ մոտ հարց չառաջացա՞վ՝ ի՞նչ բանի էիք, որ էդ մարդը գնաց»․ Է․ Մարուքյան

«Մեկիդ մոտ հարց չառաջացա՞վ՝ Միհրան Պողոսյանն ի՞նչ գործ ունի Մոսկվայում։ Մի տարի ա գիտենք, որ Միհրան Պողոսյանը պետք է քրեական հետապնդման ենթարկվի։ Էդ մեր նախաքննական մարմիններն էնքան սպասեցին, մինչև էդ մարդուն տարան, առոք-փառոք ճանապարհեցին, որ հետո չկարողանան բռնե՞ն։ Մեկդ էդ հարցը չի բարձրացնում՝ ի՞նչ բանի էիք, որ էդ մարդը գնաց, ի՞նչ բանի էիք, որ Բուլկի Արամը գնաց, ինձ էդ հարցն է հետաքրրքում։ Իսկ որ մարդն արդեն գնացել է և կարա դիմի ապաստանի համար, նոր էսպիսի հարցեր եք տալիս։ Գոնսալեսը Պրահայում է դիմել, որ ինքը քաղաքական հետապնդվող է, Ռոդրիգեսը Մոսկվայում է դիմել, Խոսե Իգնասիոն էլ կարողա ասենք Մեքսիակայում դիմի։ Բերել Հայաստանը սարքել եք սերիալ, սա ի՞նչ բան է»,- լրագրողների հետ զրույցում զարմանք արտահայտեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հույս հայտնելով, որ ռուսական իշխանությունները Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան չեն տա։ «Բայց որ տվեցին, այ, դա շատ վատ կլինի, ինչը կնշանակի, որ քրեական հետապնդում չենք կարող իրականացնել էդ մարդու նկատմամբ»,- եզրափակեց Մարուքյանը։