Երևան`   +28 °C
Այսօր`   Շաբաթ, 24 օգոստոսի, 2019 թ.

«Ստրասբուրգում Ռ. Քոչարյանի արցունքներին չեն հավատում»․ Ստյոպա Սաֆարյան

336
Հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ., 14:10
«Ստրասբուրգում Ռ. Քոչարյանի արցունքներին չեն հավատում»․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստրասբուրգում Ռ. Քոչարյանի արցունքներին չեն հավատում․ «ՄԻԵԴ-ը մերժել էր Կառավարության բոլոր պնդումներն այն մասին, որ 2008-ի մարտի 1-ի վաղ առավոտյան հավաքն Ազատության հրապարակում խաղաղ չի եղել։ Այն արձանագրել է, որ այդ հավաքի խաղաղ բնույթը հերքող որևէ ապացույց Կառավարության կողմից ներկայացված չի եղել»։ Քոչարյանին ասեք՝ մի նոր հոդված գրի: Սա կարելի է համարել Ստրասբուրգի պատասխանը Չեմբեռլենին, քանզի վերջին հոդվածում նա կոչ էր արել եվրոդատավորներին չհավատալ ԵԽ ամբիոնից Փաշինյանի հայտարարություններին»։