Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«ՀՀ-ում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից». Արսեն Թորոսյան

849
Հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ., 11:20
«ՀՀ-ում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից». Արսեն Թորոսյան

Կառավարության նիստի սկզբում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարևոր լուր հայտնեց. «Երեկ առաջին անգամ ՀՀ պատմության մեջ կատարվել է լյարդի փոխպատվաստում՝ կենդանի դոնորից, այսինքն՝ աղջկանից տրվել է մորը: Մի կտորը վերցվում է, փոխպատվաստվում այն մարդուն, ում լյարդը չի աշխատում: Վիրահատությունը կատարվել է ռուս գործընկերների օգնությամբ՝ մեր նախարարության աջակցությամբ: Սա զարգացնելու ենք, քանի որ երիկամի ու լյարդի փոխպատվաստման կարիք ունեցող պացիենտներ ունենք»,- ասաց նա: