Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Այս կրկեսն անմեղսունակ վարքագծի, թե՞ ինչ-որ ստվերային հաշվարկների արդյունք է»․ Հայկ Մարտիրոսյան

228
Հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ., 10:50
«Այս կրկեսն անմեղսունակ վարքագծի, թե՞ ինչ-որ ստվերային հաշվարկների արդյունք է»․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ ի՞նչ էր ակնկալում իշխանությունը: Որ քանի դեռ իրենք «սուպերօրինականության» շրջանակներում տասներկու ամիս իբրև թե ապացույցներ են հավաքում՝ Արամ Հարությունյանը, Միքայել Հարությունյանը, Ֆրանկլին Գոնսալեսը կամ Միհրան Պողոսյանը նստելու են Երևանում և սպասելո՞ւ ձերբակալության: Իսկ ո՞ւմ մեղքն է, որ հանրության կողմից բազում խոշոր հանցանքների մեջ մեղադրվող անձինք ազատորեն և անարգել փախուստի են դիմում: Իսկ ինչո՞ւ իրավապահ մարմինները չեն կասեցնում այդ փախուստները, այլ հետո ստիպված են լինում տանջալից, թանկարժեք և երկարատև ու կասկածելի ավարտով գործընթացներ սկսել՝ այլ երկրներից արտահանձնում մուրալով: Այս կրկեսը, իրո՞ք, անմեղսունակ վարքագծի և գաղափարախոսության արդյունք է, թե՞ ինչ-որ ստվերային հաշվարկների կամ պայմանավորվածությունների: Անհեթեթությունն այնքան աղաղակող է, որ դավադրությունների տեսություններն արմատականորեն մերժողներն անգամ սկսում են դրանց հավանականությունը դիտարկել»։